Ծովային բեռնափոխադրումները համարվում են ամենալայն կիրառություն ունեցող, ամենամատչելի և ամենաապահով բեռնափոխադրման տեսակը: Ծովային փոխադրումները լավագույն լուծումն են այն դեպքում, երբ ցամաքային ճանապարհներ չկան և երբ հաճախորդն ուզում է ունենալ փոխադրման ցածր արժեք: Ի թիվս այս առավելությունների, բեռնախցիկներն ունեն մաքսիմալ թույալտրելի քաշի ավելի բարձր շեմ քան մեքենաները, ինչը հնարավորություն է տալիս իջեցնել ապրանքի ինքնարժեքը:
Էքսպրես Լոջիստիքս իրականացնում է ծովային բեռնափոխադրումներ Ասիայից, Ամերիկայից , Եվրոպայից , Ավստարլիայից , Աֆրիկայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ: Մեր մասնագետները միշտ վերահսկում են շուկայական փոփոխությունները և մշակում են նոր լուծումներ՝ հնարավորինս համապատասպան ձեր բիզնեսի առանձնահատկություններին և պահանքներին:
Ցամաքային կամ վերգետնյա բեռնափոխադրումները համարվում են լոգիստիկ առումով ամենահարմար, մեծ աշխարհագրություն ունեցող և ճկուն փոխադրման տեսակ: Այս տարբերակով հնարավոր է բեռնափոխադրել ամենատարբեր տիպի բեռներ՝ տեխնիկա, կենցաղային իրեր, շինանյութ, կահույք և այլն: Ծառայությունն ակտուալ է հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով բեռներ փոխադրելու համար:
Էքսպրես լոջիստիքսն իրականացնում է օդային բեռնափոխադրումներ ամբողջ աշխարհից դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով: Բեռնափոխադրման այս տարբերակը հարմար է այն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, ում բեռը ենթակա է փոխադրման հարաբերական կարճ ժամանակահատվածում և ապահով տարբերակով:
Բեռնափոխադրման այս տարբերակը տարեց տարի ավելի ակտուալ է դառնում և ներդրվում են տարբեր լոգիստիկ լուծումներ, ինչը թույլ է տալիս կրճատել փոխադրման ժամկետը: Օդային բեռնափոխադրման գինը սահմանվում է անհատական հաշվարկի հիման վրա՝ հաշվի առնելով բեռի տեսակը, քաշը, չափերը, բարձման / բեռնաթափման վայրը և այլ մանրամասներ:
Գրեք մեզ և մեր մասնագետները կընտրեն Ձեր բեռին ամենահարմար ավիաընկերությունն ու երթուղին:
Չինաստանից հավաքական փոխադրումները վերջին տարիների ընթացքում համարվում են ամենամեծ պահանջարկ ունեցող ծառայությունը, քանի որ լայն հնարավորություն են տալիս փոքր և միջին բիզնեսներին մատչելի գներով փոխադրել փոքր քաշերի և քիչ քանակի բեռներ: Էքսպրես Լոջիստիքս ընկերության հիմնաքարային ծառայություններից մեկը հանդիսանում է հենց Չինաստանից հավաքական բեռնափոխադրումները: Երկար տարիների աշխատանքի արդյունքում, մեր թիմը ձևավորել է բարձումների և պահեստավորման կազմակերպման և կառավարման ճիշտ համակարգ, ինչի շնորհիվ մեր մասնագետները շատ արագ և արդյունավետ կազմում են հավաքական բեռների կոմբինացիաներ, որն էլ ապահովում այս ծառայության ստաբիլությունը և արագությունը: Մենք ունենք պահեստներ Շանհայ, Գուանժո, Նինգբո և Քինգդաո քաղաքներում:
Հավաքական բեռների ծառայությունների աշխարհագրությունը չի սահմանափակվում Չինաստանով, մենք կարող ենք ապահովել հավաքական բեռնափոխադրումեր նաև Ամերիկայից, Հնդկաստանից, Կորեայից, ԱՄԷ- ից և այլն:
Գրեք մեր էլեկտրոնային հասցեին Ձեր բեռի տվյալները և մեր մասնագետները Ձեզ կտրամադրեն ամենաօպտիմալ գինը:
Ծանր տեխնիկայի, արդյունաբերական մեքենաների կամ փխրուն և մեծ չափերի բեռների առաքումը պահանջում է հատուկ փորձ: Չափազանց մեծ բեռը այն բեռներն են, որոնք անսովոր մեծ են և չեն կարող առաքվել ստանդարտ կոնտեյներով: Մեր մասնագետների թիմը պատրաստ է օգնել ձեզ առաքել ցանկացած տեսակի մեծածավալ ապրանք դեպի Հայաստան:
«Էքսպրես լոջիստիքս» բեռնափոխադրող ընկերությունը հիմնադրվել է 2014թ: Այն հանդիսանում է հայկական շուկայի առաջատար և դինամիկ ընկերություններից մեկը: Մենք իրականացնում ենք ծովային, օդային և ցամաքային բեռնափոխադրումներ ամբողջ աշխարհից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ: Մեր թիմը համալրված է խորը գիտելիքներ և տարիների փորձ ունեցող մասնագետներով, ովքեր տրամադրում են 24/7 աջակցություն և աշխատում են հաճախորդամետ մոտեցումներով՝ լավագույնս բավարարելու ցանկացած պատվիրատուի պահանջները: Ի շնորհիվ համակարգված աշխատանքի, ճիշտ ընտրված ռեսուրսների և վստահելի գործընկերների՝ մենք կարողանում ենք գտնել ամենաօպտիմալ և ռացիոնալ լոգիստիկ լուծումները Ձեր բեռները Ա կետից Բ Կետը հասցնելու համար ՝ անկախ մշտապես փոփոխվող տնտեսական, քաղաքական և ռազմական իրավիճակներից: Ընտրելով մեզ՝ դուք ընտրում եք լավագույն գին, ծառայությունների որակ և հուսալիություն: